Բայդենն ամերիկյան բանկերի խնդիրների համար մեղադրել է Թրամփի վարչակազմին
Միջազգային
13 Մարտի, 23:40
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ամերիկյան բանկային համակարգի ներկայիս խնդիրների համար մեղադրել է պետության նախկին ղեկավար Դոնալդ Թրամփի վարչակազմին։
«Օբամա-Բայդենի վարչակազմի օրոք մենք խիստ պահանջներ դրեցինք այնպիսի բանկերի համար, ինչպիսիք են Silicon Valley Bank-ը և Signature Bank-ը, որպեսզի այն ճգնաժամը, որը տեսանք 2008-ին, չկրկնվի:
Ցավոք, նախորդ վարչակազմը հրաժարվեց այդ պահանջներից»,- ասել է Բայդենը՝ ելույթ ունենալով ԱՄՆ բանկային համակարգի խնդիրների մասին։
Նա հավելել է, որ Կոնգրեսին և բանկային կարգավորող մարմիններին կխնդրի մեծացնել վարկային հաստատությունների նկատմամբ պահանջները՝ նոր սնանկությունների հավանականությունը նվազեցնելու համար։