Միջազգային

«Զելենսկին փորձել է միջամտել Վրաստանի ցույցերին». Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ երկրում վերջին իրադարձությունների և Թբիլիսիում բողոքի ակցիաների ժամանակ ակնհայտ նշաններ են եղել, որ Կիևը փորձել է միջամտել տեղի ունեցածին:

Որպես օրինակ նա բերել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ուղերձը Վրաստանի վերաբերյալ այն պահին, երբ Թբիլիսիում բողոքի ակցիաներ էին ընթանում, իսկ Ուկրաինայում իրավիճակն ավելի էր բարդանում։

«Պատերազմի մեջ գտնվող մարդը պատասխանում է այստեղ՝ Վրաստանում մի քանի հազար մարդու ապակառուցողական գործողություններին։ Դա ուղղակի ապացույցն է այն բանի, որ այդ մարդը մեղսակից է, նա մոտիվացված է, որպեսզի այստեղ ինչ-որ բան տեղի ունենա», - ասել է Ղարիբաշվիլին «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում: