Ռուսաստանը ողջունել է Իրան-Սաուդյան Արաբիա հարաբերությունների կարգավորումը
Միջազգային
13 Մարտի, 18:25
Կրեմլը ողջունում է Իրանի և Սաուդյան Արաբիայի ցանկացած քայլ, որը նպաստում է տարածաշրջանում լարվածության թուլացմանը և ուղղված է երկխոսության վերսկսմանը․ այսօր լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք ողջունում ենք ցանկացած քայլ, որը կարող է նպաստել և կնպաստի լարվածության մակարդակի նվազեցմանը և երկխոսության ակտիվացմանը այս անկայուն տարածաշրջանում։ Առավել ևս, երբ խոսքը վերաբերում է տարածաշրջանային այնպիսի առանցքային խաղացողների, ինչպիսիք են Սաուդյան Արաբիան և Իրանը»,- ասել է Պեսկովը։
Հետևեք մեզ Telegram-ում