Մեր հիմնական նպատակը Վրաստանի իշխանությունը փոխելն է. Մերաբիշվիլի
Միջազգային
12 Մարտի, 23:38
Վրաստանի ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին հայտարարել է զանգվածային բողոքի ցույցերի մասին։
«Մեր հիմնական նպատակն է փոխել իշխանությունը և Վրաստանում բերել արևմտամետ, ուկրաինամետ իշխանություն: Վստահ եմ, որ այս գարունն ու ամառը շատ հետաքրքիր են լինելու Վրաստանի խնդիրների լուծման առումով»,- ասել է նա «Ուկրինֆորմ» գործակալությանը։
Վրաստանում իշխանափոխությունից վեց ամիս անց՝ 2013 թվականի մայիսին, Մերաբիշվիլին բանտ նստեց։ Նա ազատ է արձակվել 2020 թվականի փետրվարին։
Հետևեք մեզ Telegram-ում