Միջազգային

Անկարան համոզված է, որ «հացահատիկի գործարքը» կերկարաձգվի

Անկարան համոզված է, որ «հացահատիկի գործարքը» կերկարաձգվի։

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը նշել է, որ գործարքի վերաբերյալ կողմերը դրական մոտեցում են ցուցաբերում։

«Այո, պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար կան չնչին դժվարություններ, բայց և՛ ռուսական, և՛ ուկրաինական կողմերը, և՛ ՄԱԿ-ը միասին աշխատում են»,- ասել է նա։

Գործարքի իրականացման ընթացքում փոխադրվել է շուրջ 24 մլն տոննա հացահատիկ։ Փոխադրումներով զբաղվում է մոտ 800 նավ։

Գործարքի ժամկետը լրանում է մարտի 18-ին։