Միջազգային

Միլիարդատերեր Ավենն ու Ֆրիդմանը վաճառում են իրենց մասնաբաժինները «Ալֆա» բանկում

Ռուսական մասնավոր «Ալֆա» բանկը պատրաստվում  վերահսկող բաժնետերերի փոփոխություն իրականացնել։ Այդ տեղեկությունը հաստատել է «ՌԲԿ»- աղբյուրները։ Ըստ «ՌԲԿ»-ի բանկի հիմնադիրներ, միլիարդատերեր Միխայիլ Ֆրիդմանը և Պյոտր Ավենը քննարկում են իրենց բաժնետոմսերի վաճառքը մեկ այլ շահառուի՝ Անդրեյ Կոսոգովին:

Նախօրեին բրիտանական «Financial Times»-ը հայտնել էր այդ մասին՝ վկայակոչելով իր աղբյուրները։ Պարբերականի տվյալներով՝ միլիարդատեր Ֆրիդմանն ու Ավենը պատրաստ են վաճառել Ալֆա-բանկում իրենց բաժնեմասերը, գործարքի գումարը կարող է կազմել 2,3 մլրդ դոլար:

Ֆրիդմանին մոտ կանգնած BBC-ի զրուցակիցը հաստատել է բանկի վաճառքի պլանները։