Միջազգային

Ռուսական զորքերը շարունակում են գրոհել Բախմուտը

Ռուսական զորքերը չեն հրաժարվում Դոնեցկի մարզի Բախմուտ քաղաքը շրջապատելու փորձերից. հայտնում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը: Ինչպես նշվում է առավոտյան օպերատիվ ամփոփագրում, հիմնական ջանքերը հակառակորդը կենտրոնացնում է Կուպյանսկի, Լիմանի, Բախմուտի, Ավդեևսկի և Շախտյորի ուղղություններով հարձակման վրա։ 

Ուկրաինական հրամանատարության տվյալներով՝ անցած օրվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերն այդ ուղղություններով հետ են մղել 102 հարձակում։