Ռուսաստանն ու ԱՄՆ-ը կշարունակեն բանտարկյալների փոխանակման շուրջ երկխոսությունը
Միջազգային
10 Մարտի, 18:35
Ռուսաստանը և Միացյալ Նահանգները կշարունակեն քննարկել բանտարկյալների փոխանակման հարցը «մասնագիտացված խողովակներով»: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը «RT Arabic»-ին տված հարցազրույցում։
«Ինչ վերաբերում է բանտարկյալների փոխանակմանը մասնագիտացված խողովակներով, ապա շարունակվում է համապատասխան հարցերի քննարկումը», - ասել է փոխնախարարը:
Ռյաբկովի խոսքով՝ «վերջին ամիսներին որոշակի արդյունքներ են գրանցվել, այդ թվում՝ այդ հումանիտար հարցերում: Եվ դա մեզ դրական է թվում», - նշել է դիվանագետը:
Հետևեք մեզ Telegram-ում