Կիրակի, 2 Ապրիլի 2023

USD385.81

EUR414.61

RUB4.82

Рус Eng

Թրամփը ցուցմունք կտա նախկին մերկապարուհու կաշառքի գործով

Միջազգային

10 Մարտի, 19:03

Նյու Յորքի շրջանային դատախազությունն ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին կանչել է ցուցմունք տալու նախկին պոռնոդերասանուհի և մերկապարուհի Ստեֆանի Քլիֆորդի (Սթորմի Դենիելս կեղծանունով) վճարումների գործով, ինչը կարող է նշանակել քաղաքական գործչին մոտ ապագայում մեղադրանքների առաջադրում: Այս մասին հայտնել է «The New York Times» թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Ըստ թերթի՝ Թրամփին կարող են քրեական մեղադրանքներ առաջադրվել այն բանի համար, որ նա Սթորմի Դենիելսին վճարել է իր հետ կապերի մասին լռելու համար: Դատախազությունը Սպիտակ տան նախկին ղեկավարին առաջարկել է ցուցմունք տալ հաջորդ շաբաթ։ Եթե դրանք ներկայացվեն, դա կդառնա ԱՄՆ նախկին նախագահի դեմ առաջին մեղադրական ակտը և կանդրադառնա 2024 թվականին նախագահի պաշտոնը կրկին ստանձնելու Թրամփի շանսերի վրա:

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Քաղաքական մտքի դեգրադացիան Դավիթ Բաբայանից մինչև Կարդինալ Ռիշելյե

Գոռ Մադոյան

Չինական արշավանքը Ռուսաստան. ի՞նչ էր անում Սին Մոսկվայում