Երկուշաբթի, 20 Մարտի 2023

USD385.33

EUR407.67

RUB4.84

Երևան 10 ℃

Рус Eng

ՆԱՏՕ-ն զորավարժություններ է անցկացնում

Միջազգային

9 Մարտի, 18:35

ՆԱՏՕ-ն ճգնաժամային իրավիճակների կառավարման վարժանքներ է անցկացնում, որոնք նախատեսում են ռազմավարական-ռազմաքաղաքական մակարդակում որոշումների ընդունման և խորհրդակցությունների մեխանիզմների ստուգումներ․ հաղորդում է դաշինքի մամուլի ծառայությունը:

1992 թվականից ի վեր 23-րդ անգամ անցկացվող զորավարժություններին մասնակցում են Շվեդիան և Ֆինլանդիան, ինչպես նաև դաշնակից երկրները: Զորավարժություններին կմասնակցեն ՆԱՏՕ-ի անդամ երկրների քաղաքացիական և ռազմական շտաբներ, ինչպես նաեւ ռազմավարական հրամանատարություններ:

«Զորավարժությունները կներառեն հիբրիդային միջավայրում քաղաքացիական-ռազմական բարդ սցենարին համալիր պատասխանների մշակում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Զորավարժությունները կտևեն մինչև մարտի 15-ը։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Իրան-Սաուդյան Արաբիա «ձնհալը». Չինաստանի հաղթանա՞կ, թե՞ ԱՄՆ պարտություն

Արման Գալոյան

Օսկանյանը հանկարծ զիջումների կողմնակից է դարձել. ո՞ւր է ասպետական զղջումը