Միջազգային

Մարիա Զախարովան անդրադարձել է Լաչինում ադրբեջանական վերջին սադրանքին

Մարիա Զախարովան անդրադարձել է Լաչինում ադրբեջանական վերջին սադրանքին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է մարտի 5-ին Լաչինի միջանցքում ադրբեջանական դիվերսիային, որին զոհ էր գնացել ԼՂ երեք ոստիկան։

Զախարովան հայտարարել է, թե այս թեմայի վերաբերյալ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններին ինքն ավելացնելու ոչինչ չունի. «Միայն կարող եմ ասել, որ ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջոցով կողմերի հետ համապատասխան կոնտակտները շարունակվում են։ Միաժամանակ, մեր գերատեսչության միջոցով շարունակվում են աշխատանքները՝ Լաչինի միջանցքում և ամբողջ Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ուղիներ գտնելու համար»։

Զախարովան ասել է, որ դետալների մեջ խորանալու իմաստ չկա՝ հաշվի առնելով հարցի զգայուն լինելը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական