Միջազգային

Իտալիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Իտալիայի կենտրոնական մասում 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:

Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 15.05-ին (Երևանի ժամանակով 19.05-ին): Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Պերուջա քաղաքից 20 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք, որտեղ բնակվում է 120 հազար մարդ։ Օջախը գտնվել է 2 կիլոմետր խորության վրա։

Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում։