Կիևը կրկին ռմբակոծվել է
Միջազգային
9 Մարտի, 10:50
Կիևում ևս մեկ պայթյուն է գրանցվել Սվյատոշինսկի շրջանում. հայտնել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն իր «Telegram»-ում: Պայթյունի պատճառը ռուսական հրթիռային հարվածներն են։ Արդյունքում բնակելի շենքերից մեկի բակում այրվել են ավտոմեքենաներ, կա երկու տուժած, նրանք տեղափոխվել են հիվանդանոց: «Հրթիռային հարձակման պատճառով էներգետիկները մայրաքաղաքում էներգամատակարարման տեխնոլոգիական արտակարգ անջատումներ են կիրառել։
Ներկայումս առանց լույսի է սպառողների մոտ 15%-ը», - նշել է Կլիչկոն։
Հետևեք մեզ Telegram-ում