Չորեքշաբթի, 29 Մարտի 2023

USD385.67

EUR414.14

RUB4.89

Երևան 21 ℃

Рус Eng

Ոստիկանները ցուցարարներին հեռացրել են Թբիլիսիի խորհրդարանի շրջակայքից և Ռուսթավելի պողոտայից

Միջազգային

9 Մարտի, 0:15

Թբիլիսիում ոստիկանական ուժերի գործողությունների արդյունքում ցուցարարները հեռացվել են Վրաստանի խորհրդարանի շրջակայքից և Ռուսթավելի պողոտայից։ Իրավապահ մարմիններն այսօր կրկին օգտագործել են ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ։ 

Ըստ վրացական ԶԼՄ-ների` խորհրդարանի շրջակայքը ոստիկանական գործողությունների արդյունքում ամբողջովին մաքրվել է ցուցարարներից։ Ռուսթավելի պողոտան նույնպես աստիճանաբար անցնում է ոստիկանական վերահսկողության տակ։

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ցուցարարներին կարգի է հրավիրել՝ նրանց կոչ անելով գործել օրենքի շրջանակներում։ 

«Մենք տեսնում ենք, որ, ցավոք, արմատական ​​ընդդիմությունն իր հայտարարություններով ու ծրագրերով ամեն կերպ փորձում է սրել իրավիճակը, համոզել քաղաքացիներին խախտել օրենքը: Ցանկացած կարծիք պետք է արտահայտվի միայն օրենքի շրջանակներում»,- ասել է նա։

Ավելի վաղ ցուցարարները հանել էին խորհրդարանի արգելապատնեշները, շշեր նետել ոստիկանների ուղղությամբ՝ փորձելով ներխուժել խորհրդարան։

Հիշեցնենք, որ երեքշաբթի Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ անսպասելիորեն ընդունել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը, որը նման է ռուսական օրենսդրությանը, այն ուղղված է արևմտյան ազդեցության սահմանափակմանը: Այս ամենը ինքնաբուխ բողոքի ցույցեր և բախումներ է առաջացրել խորհրդարանի մոտ, որի ընթացքում ոստիկանությունն արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել։  

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Քաղաքական մտքի դեգրադացիան Դավիթ Բաբայանից մինչև Կարդինալ Ռիշելյե

Գոռ Մադոյան

Չինական արշավանքը Ռուսաստան. ի՞նչ էր անում Սին Մոսկվայում