ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է Կիև. հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը: Նախատեսվում է քննարկել Սևծովյան հացահատիկային նախաձեռնության երկարաձգման հարցը։
«Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը գտնվում է Կիևում։ Այսօր ավելի ուշ նա Կիևում կհանդիպի Վլադիմիր Զելենսկու հետ՝ քննարկելու Սևծովյան հացահատիկի նախաձեռնության շարունակությունն իր բոլոր ասպեկտներով, ինչպես նաև այլ հրատապ հարցեր»,- գրել է Գուտերեշի ներկայացուցիչը Twitter-ում։