Միջազգային

ԵՄ-ն արձագանքել է Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին

ԵՄ-ն անդրադարձել է Վրաստանում տեղի ունեցած բողոքի գործողություններին ու դրանց համար պատճառ հանդիսացած Օտարերկրյա գործակալների մասին օրենքին։

«Օրենքն անհամատեղելի է ԵՄ արժեքների և չափանիշների հետ։ 

Այն հակասում է Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի հայտարարած նպատակին, որին աջակցում է Վրաստանի քաղաքացիների մեծամասնությունը: Դրա վերջնական ընդունումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ մեր հարաբերությունների վրա»։