Միջազգային

Հույս ունենք, որ Հայաստանը դրական կարձագանքի խաղաղության համաձայնագրի առաջարկի վերաբերյալ մեր դիտարկումներին. Ալիև

Հույս ունենք, որ Հայաստանը դրական կարձագանքի խաղաղության համաձայնագրի առաջարկի վերաբերյալ մեր դիտարկումներին. Ալիև

«Այսօր ես պարոն Նախագահին տեղեկացրել եմ նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մասին, հատկապես Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Մենք հույս ունենք, որ Հայաստանը դրական կարձագանքի խաղաղության համաձայնագրի առաջարկի վերաբերյալ մեր դիտարկումներին»։

Այս մասին մարտի 8-ին Լատվիայի նախագահ Էգիլս Լևիտսի հետ հանդիպումից հետո մամուլի համար արված հայտարարության մեջ ասել է նախագահ Իլհամ Ալիևը։

«Որոշ ժամանակ առաջ մենք ներկայացրել ենք մեր առաջարկը, որը հիմնված է միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա։ Մենք մեկնաբանություններ ենք ստացել Հայաստանից։ Ի պատասխան՝ մենք նրանց ուղարկեցինք մեր մեկնաբանությունները։ Այնպես որ գործընթացն ընթանում է», - ընդգծել է Ադրբեջանի ղեկավարը։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական