Երեքշաբթի, 21 Մարտի 2023

USD385.22

EUR407.81

RUB4.84

Երևան 3 ℃

Рус Eng

Բախմուտի մարտերը սպառում են թե՛ Ուկրաինայի, թե՛ Ռուսաստանի ուժերը

Միջազգային

7 Մարտի, 15:03

«Բախմուտի ճակատամարտը շարունակում է սպառել երկու կողմերի ուժերը, - իր ամենօրյա զեկույցում արձանագրել է բրիտանական ռազմական հետախուզությունը, - հանգստյան օրերին քաղաքի հյուսիսում ուկրաինացի զինվորականները, հավանաբար, կարողացել են կայունացնել պաշտպանության գիծը ռուսական ուժերի առաջխաղացումներից հետո»։

Զեկույցի հեղինակները կարծում են, որ միակ խոշոր ճանապարհի կամուրջը, որը մատակարարում է ապահովում ուկրաինացի զինվորականներին, պայթեցվել է ռուսների կողմից, իսկ պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտը եկել է այն եզրակացության, որ կամուրջը պայթեցրել են ուկրաինացիները, որպեսզի կանխեն ռուսական ուժերի հետագա առաջխաղացումը:

Ինչ վերաբերում է ռուսական կողմի դժվարություններին, ամփոփագրի հեղինակները հիշեցնում են «Վագներ»-ի և Ռուսաստանի ՊՆ միջև առկա տարաձայնությունները զինամթերքի բաշխման վերաբերյալ, որոնք իրենց ներկայիս մարտավարության ներքո անհրաժեշտ են ռուսական ուժերի առաջխաղացման համար:

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Իրան-Սաուդյան Արաբիա «ձնհալը». Չինաստանի հաղթանա՞կ, թե՞ ԱՄՆ պարտություն

Արման Գալոյան

Օսկանյանը հանկարծ զիջումների կողմնակից է դարձել. ո՞ւր է ասպետական զղջումը