Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պաշտպանության հարցերով հանձնաժողովը, Ուկրաինային սպառազինությունների կանոնավոր մատակարարումների լույսի ներքո, նախազգուշացրել է սեփական պաշարները սպառելու սպառնալիքի մասին:
Միացյալ Թագավորությունը և ՆԱՏՕ-ի գծով նրա դաշնակիցները «թույլ են տվել իրենց պաշարները կրճատվել մինչև վտանգավոր ցածր մակարդակի»: Նման իրավիճակը սպառնում է ոչ միայն զենքի հետագա փոխանցմանը Ուկրաինային, այլև սեփական անվտանգությանը, քանի որ պաշարների համալրման համար տարիներ կպահանջվեն. նշվում է տարածած հաղորդագրության մեջ։