Վրաստանի նախագահը դեմ է «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքին
Միջազգային
7 Մարտի, 10:20
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ելույթ ունենալով ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի Կանանց դրության հանձնաժողովի 67-րդ նստաշրջանում, հայտարարել է երկրում նախաձեռնված օտարերկրյա գործակալների մասին օրինագծի վնասի մասին:
«Իմ երկրում որոշակի խմբի կողմից մի օրինագիծ է ներկայացվել, որը կսահմանափակի ոչ կառավարական կազմակերպությունների ազատությունը, որոնցում զգալի մասնաբաժին ունեն կանայք, արտակարգ վնաս կհասցնի մեր հասարակության ժողովրդավարական վերափոխմանը, գենդերային խտրականության վերացմանը և մեր եվրոպական ինտեգրման ուղուն», - ասել է Զուրաբիշվիլին:
Հետևեք մեզ Telegram-ում