Միջազգային

Բրիտանացի հատուկջոկատայիններին արգելել են օգտվել TikTok-ից

Անվտանգության նկատառումներից ելնելով բրիտանացի հատուկջոկատայիններին արգելել են աշխատանքային հեռախոսներով օգտվել չինական «TikTok» սոցիալական ցանցից․ հայտնում է «Daily Mail» թերթը:

Ըստ պարբերականի՝ Բրիտանիայի հատուկ նշանակության ջոկատի մարտիկներին նաև խորհուրդ են տվել սոցցանց չմտնել անձնական սմարթֆոններից: Մտավախություն կա, որ հավելվածը կարող է տվյալներ փոխանցել Չինաստանին և Ռուսաստանին։ Եվրահանձնաժողովը նույնպես պաշտոնյաներին արգելել է աշխատավայրում օգտագործել «TikTok»-ը։

ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բերնսը ավելի վաղ ընդգծել էր, որ ԱՄՆ-ում Tiktok-ի նկատմամբ քաղաքացիների հետաքրքրությունը մտահոգիչ է՝ հավելվածի ենթադրյալ լրտեսական առանձնահատկությունների պատճառով, որոնք կարող են վտանգ ներկայացնել ԱՄՆ ազգային անվտանգության համար: