Չինաստանի արտաքին գործերի նախարար Ցին Գանը ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի նստաշրջանի շրջանակներում անդրադարձել է ուկրաիանական հակամարտությանը, ԱՄՆ-ՆԱՏՕ, ԱՄՆ-Չինաստան հարաբերություններին և այլ հարցերի։
- Պեկինն անկախ դատողություններ ունի ուկրաինական հարցի վերաբերյալ․ մենք զենք չենք մատակարարում հակամարտության կողմերից ոչ մեկին,
- Ռուսաստանի և Չինաստանի հարաբերություններն ուղղված չեն այլ երկրների դեմ,
- Եթե ԱՄՆ-ն արգելակները չսեղմի և շարունակի սխալ ճանապարհով ընթանալ, դա անպայման կհանգեցնի առճակատման և հակամարտության,
- Չինաստանը Թայվանի հարցը համարում է կարմիր գիծ, ուստի ԱՄՆ-ն չպետք է միջամտի դրա կարգավորմանը,
- ԱՄՆ-ի հնդկա-խաղաղօվկիանոսյան ռազմավարությունը տարածաշրջանային անվտանգության պաշտպանության պատրվակով առճակատում է հրահրում և նախատեսում է կազմավորել ՆԱՏՕ-ի ասիա-խաղաղօվկիանոսյան տարբերակը,
- Չինաստանը դիմակայելու է հեգեմոնիայի դրսևորման ցանկացած ձևի, սառը պատերազմի մենթալիտետի և բլոկային մտածողության,
- Միջազգային հանրությունը չպետք է արժույթը որպես զենք օգտագործի միակողմանի պատժամիջոցների, հալածանքների և սպառնալիքների համար։