Չորեքշաբթի, 29 Մարտի 2023

USD385.67

EUR413.67

RUB4.87

Երևան 18 ℃

Рус Eng

Մենք չենք պատրաստվում կողմերին հակադրել ինչ-որ միջնորդություններ․ Նեդ Փրայս

Միջազգային

7 Մարտի, 9:21

ԱՄՆ պետդեպի խոսնակ Նեդ Փրայսն անդրադարձել է Լաչինի միջանցքում Ադրբեջանի վերջին դիվերսիոն գործողություններին։

«Մենք հետևում ենք մարտի 5-ին Լեռնային Ղարաբաղի ներսում տեղի ունեցած կրակոցների մասին տեղեկություններին, որոնց արդյունքում 5 մարդ է սպանվել։ Ցավակցում ենք տուժածների ընտանիքներին։ Հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում, և վեճերը լուծելու նպատակով ուժի գործադրումը երբևէ ընդունելի չէ։ Խաղաղության հասնելու միակ ճանապարհը բանակցությունների սեղանն է։ Կովկասի հարցերով ավագ խորհրդական Լուսի Բոնոն տարածաշրջանում է, որպեսզի ընդգծի առաջ գնալու միակ ուղին ուղիղ երկխոսության ու դիվանագիտության միջոցով։ Ինչպես պետքարտուղարն է նշել, ԱՄՆ-ն հանձնառու է Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցությունների հարցում։

Մեզ համար հստակ է, որ ուղիղ երկխոսությունն ու քննարկումը կողմերի միջև բացարձակ անհրաժեշտություն է։ Սա առաջին հերթին պարտադիր է հենց կողմերի համար։ Մենք երկու երկրների համար էլ գործընկեր ենք եղել նպաստելով եռակողմ հանդիպումներին ԱԳ նախարարների և առաջնորդների մակարդակով։ Մենք պատրաստ ենք երկկողմ, եռակողմ և բազմակողմ աջակցություն ցուցաբերել շարունակելով գործընկերոջ մեր դերը տևական խաղաղության հաստատման հարցում ջանքեր ներդնելով։

Մենք չենք պատրաստվում կողմերին հակադրել ինչ-որ միջնորդություններ, կողմերն իրենք պիտի որոշեն։ Մենք, փաստացի, մենք միջնորդ էլ չենք, այլ գործընկեր ենք երկու երկրների համար։ Կարծում եմ թե' խոսքով, թե' գործով մենք ցույց ենք տվել, որ կարող ենք մոտեցնել երկու երկրներին, ինչպես նաև մեր պատրաստակամությունը և ցանկությունը հավելյալ առաջընթաց արձանագրելու Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում։

Մենք սա չենք անում որպես միջոց Մոսկվայի հետ մրցելու համար։ Մենք սա անում ենք համաձայնություն կայացնելու և երկու երկրների հարատև կոնֆլիկտը հանգուցալուծելու նպատակով։ Դժբախտաբար, կոնֆլիկտը շարունակում է կյանքեր խլել, ինչպես մարտի 5-ին։ Մեզ այստեղ հետաքրքրում է միայն խաղաղությունը և անվտանգությունը։ Դա նաև Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդների շահերից է բխում»,– ասել է նա։

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Քաղաքական մտքի դեգրադացիան Դավիթ Բաբայանից մինչև Կարդինալ Ռիշելյե

Գոռ Մադոյան

Չինական արշավանքը Ռուսաստան. ի՞նչ էր անում Սին Մոսկվայում