«Ադրբեջանը հավատարիմ է մնում Բրյուսելի խաղաղության օրակարգին», - ասել է Իլհամ Ալիևը՝ Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ հանդիպման ժամանակ։
Հանդիպմանը Ալիևը խոսել է Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ կայացած հանդիպման մասին և ընդգծել, որ Ադրբեջանը հավատարիմ է մնում Բրյուսելի խաղաղության օրակարգին:
Տոյվո Կլաարը, իր հերթին, նշել է նախագահ Իլհամ Ալիևի և ԵՄ խորհրդի նախագահի արդյունավետ հանդիպումը Մյունխենում, ընդգծել, որ ԵՄ-ն այսուհետ ևս իր ներդրումն է ունենալու Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացում:
Ըստ ադրբեջանական զլմ-ների՝ զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացի վերաբերյալ։