Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 46104-ի։
«Ղահրամանմարաշում էպիկենտրոնով երկրաշարժերի հետևանքով զոհվել է 46104 մարդ»,- երկուշաբթի կառավարության նիստից հետո իր ելույթում ասել է Էրդողանը։
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ին 9 ժամ ընդմիջումով 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր էին տեղի ունեցել։ Ցնցումները զգացվել էին երկրի 11 նահանգներում և հարակից երկրներում, այդ թվում՝ Սիրիայում։