«ԵՄ-ն ցավում է երեկ Ղարաբաղյան շփման գծում տեղի ունեցած բռնության համար»․ ԵՄ ԱԳ խոսնակ
Միջազգային
6 Մարտի, 19:13
ԵՄ-ն ցավում է երեկ Ղարաբաղյան շփման գծում տեղի ունեցած բռնության համար։ Այս մասին հայտնել է ԵՄ ԱԳ խոսնակ Պետեր Ստանոն։
«Այս մահացու դեպքի հետ կապված հանգամանքները պետք է ամբողջությամբ ուսումնասիրվեն։
Մենք կոչ ենք անում բոլոր շահագրգիռ կողմերին զսպվածություն ցուցաբերել՝ կանխելու ցանկացած հետագա գործողություն, որը կարող է ավելի խաթարել տարածաշրջանային կայունությունը և վտանգել խաղաղության գործընթացը»,- ընդգծել է նա։
Հետևեք մեզ Telegram-ում