Միջազգային

ՌԴ ՊՆ-ն արձանագրել է Արցախում իրավապահների վրա հարձակման փաստը

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում. Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հետևում հրադադարի ռեժիմի պահպանմանը։

«2023 թվականի մարտի 5-ին՝ ժամը 10:00-ին, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրակել են Լեռնային Ղարաբաղի իրավապահների ավտոմեքենայի վրա։ Բախման հետևանքով երեք մարդ զոհվել է, մեքենայում գտնվող մեկ աշխատակից վիրավորվել։ Ադրբեջանական կողմից կորուստները եղել են երկու զոհ, մեկ վիրավոր. Ռուս խաղաղապահների ջանքերով բախումը դադարեցվել է»,- ասված է ՌԴ ՊՆ տեղեկագրում։

Նշվում է, որ այդ փաստով ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում։