ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի հետ։
Ըստ ՌԴ նախագահի գրասենյակի մամլո հաղորդագրության՝ երկու կողմից էլ դրական է գնահատվել ռուս-իրանական հարաբերությունների զարգացման մակարդակն ու դինամիկան․ «Քննարկվել են տարբեր ոլորտներում երկկողմ փոխգործակցությանն առնչվող հարցեր, ներառյալ՝ համատեղ ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը, պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա շփումների պահպանման վերաբերյալ»: