Երկուշաբթի, 20 Մարտի 2023

USD385.33

EUR407.67

RUB4.84

Երևան 12 ℃

Рус Eng

«Խաղաղության բանակցություններում ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Ադրբեջանին և Հայաստանին». Լուիս Բոնո

Միջազգային

6 Մարտի, 14:13

«Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Ադրբեջանին և Հայաստանին», - Բաքվում լրագրողներին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Կովկասի բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն: Բոնոն հանդիպել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ 

«Խաղաղության պայմանագիրը պետք է լինի կայուն և պետք է բխի հենց կողմերից, այլ ոչ թե ԱՄՆ-ից կամ այլ երկրներից», - նշել է նա։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնի համար կարևոր է, որ Ադրբեջանն ու Հայաստանը շփվեն՝ անկախ միջնորդության ձևաչափից։

«Մեր վերջնական նպատակը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելն է։ Խաղաղությունը ձեռնտու է երկու կողմերին էլ։ Մյունխենում կայացած հանդիպմանը երկու կողմերն էլ հայտարարել են, որ խաղաղություն են ուզում», - նշել է Բոնոն։ Բոնոն նաև հայտարարել է, որ  «ԱՄՆ-ն հասկանում է Ադրբեջանի և մնացած բոլոր կողմերի շահերը Լաչինի միջանցքի անվտանգության հարցերով»։ 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Իրան-Սաուդյան Արաբիա «ձնհալը». Չինաստանի հաղթանա՞կ, թե՞ ԱՄՆ պարտություն

Արման Գալոյան

Օսկանյանը հանկարծ զիջումների կողմնակից է դարձել. ո՞ւր է ասպետական զղջումը