Հարավային Կորեան 17 մլրդ դոլարի զենք է վաճառել 2020թ.-ին
Միջազգային
6 Մարտի, 11:05
Հարավային Կորեայի սպառազինությունների արտահանումն անցյալ տարի աճել է 140 տոկոսով, արտասահման սպառազինությունների մատակարարումների ծավալը կազմել է ռեկորդային 17,33 մլրդ դոլար. կիրակի հայտնել է The New York Times թերթը:
Անցյալ տարի հարավկորեական զենքի խոշորագույն պատվիրատուն Լեհաստանն էր, որը Հարավկորեական արտադրողների հետ 12,4 մլրդ դոլարի գործարք է կնքել, որի մեջ մտնում են Վարշավային տանկերի, հաուբիցների, կործանիչների և հրթիռային կայանքների մատակարարումները: Պարբերականը նշում է, որ հարավկորեական սպառազինությունները գրավել են արևելաեվրոպական շատ երկրների ուշադրությունը։
Հետևեք մեզ Telegram-ում