Համաշխարհային օվկիանոսի պաշտպանության մասին գլոբալ համաձայնագիրը հավանության է արժանացել
Միջազգային
6 Մարտի, 10:00
Տևական բանակցություններից հետո ավելի քան հարյուր երկրի միջև պատմական համաձայնություն է ձեռք բերվել համաշխարհային օվկիանոսի պաշտպանության վերաբերյալ:
Բաց ծովի մասին պայմանագիրը նախատեսում է, որ մինչև 2030 թվականը համաշխարհային օվկիանոսի 30%-ը կդառնա պահպանվող տարածք, ինչը թույլ կտա պաշտպանել և վերականգնել ծովային բուսական և կենդանական աշխարհը:
Համաձայնագիրը ձեռք է բերվել Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում 38 ժամ քննարկումներից հետո․ հայտնում է BBC-ն։
Ընդհանուր առմամբ, բանակցությունները տևել են ավելի քան 10 տարի, այդ թվում՝ համաձայնագրի ֆինանսավորման և ձկնորսության իրավունքների շուրջ տարաձայնությունների պատճառով:
Օվկիանոսի պաշտպանության վերաբերյալ վերջին միջազգային համաձայնագիրը ստորագրվել է 40 տարի առաջ՝ 1982 թվականին, ՄԱԿ-ի Ծովային իրավունքի կոնվենցիան է: Այն ամրապնդեց բաց ծովի ազատության սկզբունքը, համաձայն որի միջազգային ջրերում բոլոր երկրներն իրավունք ունեն զբաղվել ձկնորսությամբ, նավարկությամբ և հետազոտական գործունեությամբ: Այժմ բաց ծովի միայն 1,2%-ն է պաշտպանված։
Հետևեք մեզ Telegram-ում