Թուրքիայում դահուկորդները մնացել են ձնահյուսի տակ, երկուսը մահացել են
Միջազգային
4 Մարտի, 19:42
Թուրքիայի Արտվին քաղաքում՝ երկրի հյուսիս-արևելքում, ձնահյուսի տակ են մնացել դահուկորդներ, որոնցից 2-ը զոհվել են, 7-ը՝ վիրավորվել, հայտնում է TRT Haber-ը։
«Դեպքը տեղի է ունեցել Օլգյունլար գյուղի Յայլալար սարահարթում։ Նախնական տվյալներով՝ 2 մարդ մահացել է, 7 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել»,- հայտնել է հեռուստաալիքը։
Աղետների կառավարման գործակալություն համակարգման ներքո փրկարարները շարունակում են աշխատանը վերոնշյալ վայրում։