Միջազգային

ՄԹ կառավարությունը ի գիտություն է ընդունում Արդարադատության միջազգային դատարանի որոշումը

Միացյալ Թագավորությունը շարունակում է խորը մտահոգված լինել Լաչինի միջանցքի արգելափակման հարցում։ Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում ՄԹ դեսպան Նեյլ Բուշը։ 

«ՄԹ կառավարությունը ի գիտություն է ընդունում Արդարադատության միջազգային դատարանի որոշումը և հորդորում անհապաղ միջոցներ ձեռնարկել` վերականգնելու մարդկանց և ապրանքների անցումը Լեռնային Ղարաբաղ»,- նշել է ՄԹ դեսպանը։