Բախմուտում շրջափակված է 5.000 մարդ
Միջազգային
3 Մարտի, 10:50
Դոնեցկի մարզի Բախմուտ բնակավայրում, որը գրեթե ամբողջապես շրջափակված է ռուսական ուժերի կողմից, մոտ 5 հազար մարդ է մնում, այդ թվում՝ 37 երեխա. հեռուստամարաթոնի եթերում հայտնել է Դոնեցկի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Պավել Կիրիլենկոն: Նրա խոսքով՝ բնակիչները գտնվում են քաղաքի տարբեր շրջաններում և չեն ցանկանում դուրս գալ, ոմանք նույնիսկ թաքնվում են տարհանումից:
«Ծնողները, որոնք կտրականապես դեմ են տարհանմանը, մեզ մեղադրում են, որ մենք փորձում ենք նրանց ուժով դուրս բերել։ Նրանք վստահ են, որ կդիմանան գնդակոծություններին և կմնան քաղաքում», - պարզաբանել է Դոնեցկի ՄՌՎ-ի ղեկավարը՝ նշելով, որ քաղաքում մնացած 37 երեխաներն ապրում են ծնողների հետ, առանց որոնց համաձայնության նրանց հնարավոր չէ տարհանել։
Հետևեք մեզ Telegram-ում