Իսրայելը Թուրքմենստանում դեսպանատուն կբացի Իրանից 30 կմ հեռավորության վրա։ Սպասվում է, որ Իսրայելի ԱԳ նախարար էլի Քոենը շուտով կմեկնի Թուրքմենստան, որպեսզի պաշտոնապես բացի Իսրայելի մշտական դեսպանությունը մայրաքաղաք Աշխաբադում: Դեսպանատունը կլինի Իսրայելի ամենամոտ պաշտոնական առաքելությունը Իրանի սահմանին:
Ըստ տեղեկությունների՝ Քոենի այցը Թուրքմենստան և դեսպանատան բացումը կոչված են Իրանին «հասկացնել», որ Իսրայելն իրական և աճող ազդեցություն ունի տարածաշրջանում։