Երեքշաբթի, 21 Մարտի 2023

USD385.22

EUR407.81

RUB4.84

Երևան 3 ℃

Рус Eng

Նոր օրենքը սպառնալիք է Վրաստանի եվրաատլանտյան ապագայի համար

Միջազգային

3 Մարտի, 12:01

ԱՄՆ պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը մեկնաբանել է Վրաստանի խորհրդարանում շրջանառվող «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի նախագիծը և այն վտանգավոր համարել Վրաստանի ապագայի համար։ 

«Մեր մոտեցումը հստակ է եղել, և մենք այն հայտնել ենք հրապարակային, բայց նաև այն փոխանցել ենք մասնավոր կերպով: Յուրաքանչյուր ոք, ով քվեարկի այս օրինագծի օգտին, պատասխանատվություն կկրի Վրաստանի եվրաատլանտյան ապագայի հնարավոր վտանգի համար։ Նման օրենքը համահունչ չէ այն ձգտումներին, որոնք վրաց ժողովուրդը արտահայտել է տասնամյակների ընթացքում, և ապագային, որը նա կերտել է իր համար։ Մենք՝ Միացյալ Նահանգները, վճռական ենք շարունակել մնալ գործընկեր՝ օգնելու նրանց հասնելու այդ ապագային:

Միայն Միացյալ Նահանգները չէ, որ արտահայտում է այս վերապահումները. մի քանի այլ գործընկերներ՝ ԵՄ-ն, ՄԱԿ-ը և Վրաստանի քաղաքացիական հասարակության խմբերը նույնպես խիստ մտահոգություն են հայտնել այս օրենսդրական նախագծի վերաբերյալ», - հավելել է Փրայսը։ 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Իրան-Սաուդյան Արաբիա «ձնհալը». Չինաստանի հաղթանա՞կ, թե՞ ԱՄՆ պարտություն

Արման Գալոյան

Օսկանյանը հանկարծ զիջումների կողմնակից է դարձել. ո՞ւր է ասպետական զղջումը