Բրյանսկի մարզում տեղի մի քանի բնակիչների պատանդ են վերցրել, «ՌԻԱ Նովոստիին» պատմել է ՌԴ արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը:
«Նախապես Լյուբեչան գյուղի խանութում մի քանի մարդ է առևանգվել», - ճշտել է գործակալության զրուցակիցը:
ՌԴ ԱԴԾ հանրային կապերի կենտրոնում հաստատել են, որ Բրյանսկի մարզի Կլիմովսկի շրջանում «միջոցառումներ են անցկացվում պետական սահմանը խախտած ուկրաինացի ազգայնականների ոչնչացման ուղղությամբ»: Գործողությունն ընթանում է պաշտպանության նախարարության ուժերի հետ համատեղ։
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ դիվերսիայի մասին տեղեկությունը ռուսական սադրանք է։ Դրան հակառակ` ՌԴ ԱԴԾ-ն գործողությունը որակել է ահաբեկչություն և խոստացել է հայտնաբերել ու ոչնչացնել ահաբեկիչներին։