Թուրքիայի ընդդիմադիր 6 կուսակցությունները պայմանավորվել են միասնական թեկնածու առաջադրել մայիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրություններում՝ ընդդեմ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի։
Թե ով կլինի թեկնածուն, կուսակցությունները հայտարարությամբ հանդես կգան առաջիկա երկուշաբթի օրը՝ մարտի 6-ին։
«Մենք ընդհանուր փոխըմբռնման ենք հասել մեր միասնական նախագահի թեկնածուի հարցում։ Մենք նորից կհանդիպենք՝ հանրության հետ կիսվելու համար»,- ասված է հայտարարությունում:
Թուրքական մամուլի տեղեկությունների համաձայն՝ մենահավանական թեկնածուն Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն է։