Բլինքենը կարճատև շփում է ունեցել Լավրովի հետ
Միջազգային
2 Մարտի, 16:07
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էթոնի Բլինքենը «ոտքի վրա» կարճատև շփում է ունեցել Սերգեյ Լավրովի հետ։
«Բլինքենը կոնտակտ խնդրեց Լավրովի հետ։ Ոտքի վրա նրանց շփումը տեղի ունեցավ։ Բայց բանակցություններ կամ առանձնազրույց տեղի չեն ունեցել»,- ասել է Մարիա Զախարովան։
Նշենք, որ Լավրովն ու Բլինքենը գտնվում են Հնդկաստանում. նրանք Նյու Դելիում մասնակցում են G20-ի Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին։
Հետևեք մեզ Telegram-ում