Կորոնավիրուսի լաբորատոր ծագման վարկածն իրական է, բայց վերջնական չէ, այս մասին ԱՄՆ իշխանությունները հստակ չեն կարող ոչինչ ասել։ Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Եզրակացությունն այն է, որ մենք հստակ չգիտենք, սակայն, իհարկե, հավանականությունը, որ այն ստեղծվել է լաբորատորիայում, շատ իրական է: Մեր որոշ գերատեսչություններ կարծում են, որ կորոնավիրուսի լաբորատոր ծագումն ավելի հավանական է, բայց դրանում հստակություն չկա»,- ասել է նա։
Բլինքենը նշել է, որ ԱՄՆ իշխանությունները չեն հավատում, որ կորոնավիրուսը կարող է լինել որևէ երկրի կողմից կենսաբանական զենք օգտագործելու փորձերի արդյունք։ «Ոչ մի գերատեսչություն, որքան ես գիտեմ, դա չի գտել»,- շեշտել է ԱՄՆ պետքարտուղարը։