Միջազգային

Ուկրաինացի դիվերսանտները ներխուժել են Բրյանսկի մարզի Լյուբեչանե գյուղ. ռուսական զլմ-ներ

Ըստ ռուսական զլմ-ների՝ ուկրաինացի դիվերսանտները ներխուժել են Բրյանսկի շրջանի Լյուբեչանե գյուղ. այդ մասին հայտարարել է նահանգապետ Բոգոմազը։ Ռուսական լրատվամիջոցները հայտնում են Բրյանսկի մարզում երկու ուկրաինական դիվերսիոն խմբերի մասին: Ուկրաինայի ԶՈւ-ն չի մեկնաբանել տեղեկատվությունը: Նահանգապետի խոսքով՝ դիվերսիոն-հետախուզական խումբը գնդակոծել է ավտոմեքենան, մեկ բնակիչ զոհվել է, 10-ամյա երեխա է վիրավորվել: Ռուսաստանի զինված ուժերը փնտրում են դիվերսիոն խմբին։ 

Նախօրեին Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ՌԴ-ն սկսել է Բրյանսկի մարզի նոր բազայից արգելապատնեշային զինամթերք (կամիկաձե դրոններ) է արձակել: Սա օգնում է նվազեցնել թռիչքի ժամանակը և բարդացնել ուկրաինական ՀՕՊ համակարգի աշխատանքը։