Միջազգային

Վիետնամի խորհրդարանը նոր նախագահ է ընտրել

Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության խորհրդարանը հինգշաբթի օրը երկրի նոր նախագահ է ընտրել կուսակցության քաղբյուրոյի անդամ, Վիետնամի կառավարող կոմկուսի կենտրոնական կոմիտեի քարտուղարության մշտական անդամ Վո Վան Թհյոնգին:

Այս մասին հայտնել է Վիետնամի ազգային ժողովի նախագահ Վոնգ Դին Հյուեն։