Միջազգային

«Մոսկվան մտադիր չէ միջուկային զենք կիրառել Ուկրաինայում». ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ

«Ստեղծված իրավիճակում Ռուսաստանը մտադիր չէ միջուկային զենք օգտագործել Ուկրաինայում», - այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին «Maveric News» հարթակին տված հարցազրույցում։

«Նախ կցանկանայի ասել, որ մենք ունենք միջուկային դոկտրին, որում ասվում է, որ մենք առաջինը չենք օգտագործելու միջուկային զենք, այն կարող է օգտագործվել միայն Ռուսաստանի գոյությանը սպառնացող վտանգի առկայության դեպքում։

Ընդգծում եմ, որ մենք չենք նախատեսում միջուկային զենքի կիրառում Ուկրաինայի շուրջ ստեղծված ներկա իրավիճակում: Ռազմական տեսանկյունից դրանում ոչ մի իմաստ չկա», - ընդգծել է Պոլյանսկին։