Իսրայելում դատական բարեփոխումների դեմ բազմահազարանոց բողոքի ցույցերը վերածվել են ոստիկանության հետ բախումների։ Ցուցարարները Թել Ավիվում փակել են մի քանի փողոց, ոստիկանությունը ջրցան մեքենաներ և լուսաձայնային նռնակներ է կիրառել: Իրավապահ մարմինների տվյալներով՝ ձերբակալվել է 39 մարդ։
Հիվանդանոց են տեղափոխվել առնվազն 11 տուժած ցուցարարներ։ Այդ մասին հաղորդում Է «AFP» գործակալությունը:
Գործակալությունը նաև գրում է, որ իրավապահները ստիպված են եղել փրկել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կնոջը՝ Սառային: Ցուցարարները շրջապատել են վարսավիրանոցը, որտեղ նա գտնվում էր։ «Երկիրը կրակի մեջ է, իսկ Սառան սանրվածք է անում», - բղավում էին ցուցարարները։