Չորեքշաբթի, 29 Մարտի 2023

USD385.67

EUR413.67

RUB4.87

Երևան 17 ℃

Рус Eng

«Tata Motors»-ը Լոնդոնից 602 մլն դոլար է պահանջել մարտկոցների ֆաբրիկա ստեղծելու համար

Միջազգային

5 Մարտի, 21:24

Հնդկական արդյունաբերական Tata Motors կոնգլոմերատը՝ Jaguar Land Rover (JLR) ավտոկոնցեռնի սեփականատերը, Մեծ Բրիտանիայի կառավարությունից պահանջել է 500 մլն ֆունտ սթերլինգ (602 մլն դոլար) հատկացնել կուտակչային մարտկոցների ֆաբրիկայի կառուցման համար: Այդ մասին չորեքշաբթի հայտնել Է «Financial Times» թերթը։

Պարբերականի տվյալներով՝ հոլդինգի առջև ընտրություն է դրված Անգլիայի հարավ-արևմուտքի կամ Իսպանիայի հարթակների միջև։ Հույս կա, որ Լոնդոնը ֆինանսական աջակցության մասին որոշում կկայացնի առաջիկա շաբաթների ընթացքում: «Բանակցությունների ելքը կախված է սուբսիդիաների վերջնական գումարը համաձայնեցնելուց», - թերթին հայտարարել է բրիտանացի անանուն պաշտոնյան:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Քաղաքական մտքի դեգրադացիան Դավիթ Բաբայանից մինչև Կարդինալ Ռիշելյե

Գոռ Մադոյան

Չինական արշավանքը Ռուսաստան. ի՞նչ էր անում Սին Մոսկվայում