Միջազգային

Որքա՞ն են 2023թ. հարստացել ռուսաստանցի միլիարդատերերը

Մարտի 1-ի տվյալներով՝ Ռուսաստանի ամենահարուստ գործարարների կարողությունը 2023 թվականի սկզբից ավելացել է ավելի քան 10,4 մլրդ դոլարով։ Այդ մասին հայտնվում է «Bloomberg» գործակալության «Միլիարդատերերի ինդեքսում» (Bloomberg Billionaires Index): Ցուցանիշը, մասնավորապես, հաշվարկվում է ընկերությունների բաժնետոմսերի արժեքի հիման վրա:

«Bloomberg Billionaires Index»-ի տվյալներով՝ 2023 թվականի սկզբից առավելագույն չափով հարստություն ավելացրել է «Լուկօյլի» ղեկավար և հիմնական սեփականատեր Վագիտ Ալեքպերովը (ցուցակում 91-րդ տեղը)։ Նա վաստակել է 2,43 մլրդ դոլար՝ կարողությունը հասցնելով 17,8 մլրդ դոլարի։ Հաջորդը «Սեվերստալի» հիմնական բաժնետեր Ալեքսեյ Մորդաշովն է (78-րդ տեղ), որի կարողությունն աճել է 1,54 մլրդ դոլարով՝ հասնելով 20,2 մլրդ դոլարի: