Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը Վրաստանի խորհրդարանին կոչ է արել չընդունել «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը կամ նմանատիպ որևէ այլ նախագիծ:
Այս մասին ասվում է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլիին ուղղված նամակում։
«Թափանցիկությունը կարող է օրինական շահ լինել։ Բայց այդ նպատակին չպետք է հասնել ոչ առևտրային կազմակերպությունների և զլմ-ների իրավունքների ու ազատությունների ոտնահարման, նրանց օրինական գործունեության հաշվին։ Հաշվետվության պահանջը, անկախ եկամտի աղբյուրից, պետք է հիմնված լինի հավասար և անկողմնակալ մոտեցման վրա», - ասված է Միյատովիչի հայտարարության մեջ։