Միջազգային

Իրանը 18 անգամ գերազանցել Է ուրանի հարստացման սահմանաչափը

Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) հայտնաբերել է, որ Իրանն ունի 18 անգամ ավելի հարստացված ուրան, քան նախատեսված է միջուկային համաձայնագրում: Այս մասին փետրվարի 28-ին հաղորդել Է «AFP» գործակալությունը՝ վկայակոչելով ՄԱԳԱՏԷ-ի զեկույցը։

Գործակալության տվյալներով՝ Իրանում հարստացված ուրանի ընդհանուր քանակը ներկայումս 3,76 տոննա է՝ 202,8 կգ առավելագույն թույլատրելի ցուցանիշի փոխարեն: ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները նաև Իրանի միջուկային օբյեկտում ուրանի մասնիկներ են հայտնաբերել, որոնք հարստացված են մինչև ռեկորդային 83,7%, ինչը գրեթե բավարար է միջուկային ռումբի արտադրության համար: Միջուկային զենքի ստեղծման համար պահանջվում է 90% հարստացում։