Լեհաստանը 1000 հատ «Borsuk» հետևակի մարտական մեքենա կարտադրի
Միջազգային
1 Մարտի, 15:29
Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը շրջանակային համաձայնագիր է ստորագրել լեհական «Huta Stalowa wola» զինագործական ընկերության հետ՝ 1000 հատ Borsuk ՀՄՄ և կից 400 միավոր տեխնիկա արտադրելու համար: Այդ մասին փետրվարի 28-ին հայտնել է Լեհաստանի ռազմական գերատեսչությունը:
Պայմանագիրը կդառնա խոշորագույնը լեհական պաշտպանական արդյունաբերության պատմության մեջ․ նշում է Լեհաստանի պաշտպանության նախարարությունը:
Հետևեք մեզ Telegram-ում