Շաբաթ, 25 Մարտի 2023

USD385.17

EUR411.17

RUB4.86

Երևան 8 ℃

Рус Eng

Չինաստանում պաշտոնական ճաշ է տրվել Բելառուսի նախագահի պատվին

Միջազգային

1 Մարտի, 18:06

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Չինաստանի Նախագահ Սի Ցզինպինը Պեկինում կայացած բանակցությունների արդյունքում համատեղ հայտարարություն են ընդունել նոր դարաշրջանում Բելառուսի և Չինաստանի համակողմանի ռազմավարական գործընկերության, օրինակելի հարաբերությունների զարգացման հիմնական սկզբունքների մասին․ հաղորդում է ԲԵԼՏԱ-ի թղթակիցը:

Ինչպես լայն, այնպես էլ նեղ կազմով բանակցություններում երկրների ղեկավարները հաղորդակցվել են նախատեսվածից երկար, ինչը ակնհայտորեն վկայում է օրակարգում դրված հարցերի լուծման հարցում փոխադարձ շահագրգռվածության և արդյունքի վրա կենտրոնանալու մասին։

Ալեքսանդր Լուկաշենկոն և Սի Ցզինպինը շարունակել են շփումը Բելառուսի նախագահի պատվին տրված պաշտոնական ճաշի ժամանակ: Պետությունների ղեկավարների ներկայությամբ ստորագրվել է նաև տարբեր ոլորտներում համագործակցության մասին փաստաթղթերի ընդգրկուն փաթեթ։

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Իրան-Սաուդյան Արաբիա «ձնհալը». Չինաստանի հաղթանա՞կ, թե՞ ԱՄՆ պարտություն

Արման Գալոյան

Օսկանյանը հանկարծ զիջումների կողմնակից է դարձել. ո՞ւր է ասպետական զղջումը